Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Էդուարդ Շարմազանով. Եթե ՀԱԿ-ին հաջողվի դիմել ՍԴ, երկրորդ սերիան կտեսնենք ՍԴ-ում

Էդուարդ Շարմազանով. Եթե ՀԱԿ-ին հաջողվի դիմել ՍԴ, երկրորդ սերիան կտեսնենք ՍԴ-ում
17.12.2015 | 15:39

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը չի ցանկանում մեկնաբանել՝ պե՞տք է ՀԱԿ-ը վիճարկի հանրաքվեի արդյունքները Սահմանադրական դատարանում, թե՞ ոչ: «Ես չէ, որ պետք է մեկնաբանեմ»՝ ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո ասել է նա՝ նշելով, որ ինքը հանրաքվեի արդյունքների վերաբերյալ հարցականներ չունի։ «Խախտումներ, իհարկե, եղել են, և իրավապահ մարմինները հստակ գնահատականներ տվել են, որ ցանկացած իրավախախտում պետք է պատժվի։ Այստեղ երկու կարծիք լինել չի կարող»,- ասաց Շարմազանովը։
ՀԱԿ-ը ստորագրահավաք է սկսել ԱԺ-ում՝ հանրաքվեի արդյունքները Սահմանադրական դատարանում վիճարկելու համար։ Ստորագրահավաքը կշարունակվի մինչև դեկտեմբերի 18-ը, 27 պատգամավորի ստորագրություն է հարկավոր, դեռ 17 պատգամավոր է միացել։ ՀԱԿ-ին կհաջողվի՞ անհրաժեշտ ստորագրություններ հավաքել ու դիմել ՍԴ հարցին, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Ինչ վերաբերում է՝ կհաջողվի, թե չի հաջողվի, լավ է, թե վատ է, պետք է որոշեն քաղաքական ուժերը, նրանք առանձին քաղաքական ուժեր են։ Հանրապետականը երբեք չի հավակնել, չի հավակնում և չի էլ հավակնելու այլ քաղաքական ուժերի սեփական ներքին որոշումների կայացման վրա որևէ ազդեցություն ունենալ»։ «Կհաջողվի, թե չի հաջողվի՝ ուրբաթ ժամը 18։00-ին կտեսնենք. կհաջողվի՝ ուրեմն երկրորդ սերիան կտեսնենք Սահմանադրական դատարանում, չի հաջողվի՝ նշանակում է, որ արդեն դեկտեմբերի 22-ից, ինչպես Արծվիկ Մինասյանն ասաց, դեկտեմբերի 22-ից մենք աստիճանաբար կսկսենք իրականացնել այն դրույթները, որոնք մենք պետք է աստիճանաբար կատարենք նոր Սահմանադրությամբ»,- հայտարարեց իշխող կուսակցության խոսնակը։

Դիտվել է՝ 1136

Մեկնաբանություններ